Մինչ նիստի օրակարգը ներկայացնելը ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավարը:
Հարգելի՛ ավագանու անդամներ, սիրելի վարդենիսցիներ
Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր համաքաղաքացի Հայկ Խլոյանը՝ Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 11։6 հաշվով առավելության անցնելով բելառուսցի մարզիկի նկատմամբ, դարձել է աշխարհի չեմպիոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս այս պատմական հաղթանակի կապակցությամբ և մեր մարզիկին ցանկանում եմ նորանոր նվաճումներ։
Մինչև ավագանու նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը, ուզում եմ ձեզ և մեր բնակչությանը տեղեկատվություն տրամադրել՝ Վարդենիս համայնքում կատարված շինարարական աշխատտանքների մասին։
Ավարտին են մոտենում Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Շինարարությունը իրականացվում է սուբվենցիոն ծրագրի միջոցով, որի ընդհանուր բյուջեն կազմում է 679 միլիոն 433 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 339 միլիոն 716 հազար դրամ, նույն չափի է նաև ՀՀ Կառավարության մասնաբաժինը։ Գայի փողոցը ոչ միայն Վարդեենիս քաղաքի գլխավոր փոողոցներից մեկն է, այլև ունի ռազմավարական նշանակություն։ Հպարտորեն կարող եմ նշել, որ Գայի փողոցի ասֆալտապատումը եղել է իմ նախընտրական ծրագրում, որը կյանքի եմ կոչել։
Վարդենիս համայնքի Բանդեր թաղամասի կոյուղագծի և դրենաժային համակարգի բացակայությունը տասնամյակներ շարունակ եղել է մի շարք թեկնածուների նախընտրական խոստում, սակայն այդպես էլ չի կատարվել։ Մնալով խոստմանս հավատարիմ այս ծրագիրը ևս կյանքի եմ կոչել։ Այժմ Բանդեր թաղամասն ունի կոյուղի և դրենաժային համակարգ։ Սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 223 միլիոն 801 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 67 միլիոն 140 հազար դրամ, իսկ 156 միլիոն 661 հազար դրամը ՀՀ Կառավարության ներդրումն է։
Արդեն ավարտվել են Վարդենիս քաղաքի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, ևս չորսինը շուտով կմեկնարկեն։ 6 բազմաբնակարան շենքերի տանիքների շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 102 միլիոն 394 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը 51 միլիոն 197 հազար դրամ է, նույն չափի է նաև ՀՀ Կառավարության ներդրումը։ Իսկ մնացած բազմաբնակարան շենքերի տանիքների համար արդեն հայտարարվել է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթ և 2025 թվականի ավարտին Վարդենիս քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի տանիքները կլինեն հիմնանորոգված։
Ավարտվել է Մաքենիս բնակավայրի ոռոգման ցանցի կառուցումը։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 74 միլիոն 302 հազար դրամ, որից համայնքի մասնավբաժինը՝ 22 միլիոն 290 հազար դրամ է, իսկ ՀՀ Կառավարության ներդրումը կազմում է 52 միլիոն 11 հազար դրամ։
Ընթացքի մեջ են Ծովակ, Գեղամասար, Արեգունի, Խաչաղբյուր, Սոթք եւ Փամբակ բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 56 միլիոն 582 հազար դրամ, որից համայնքի ներդրումը 16 միլիոն 974 հազար դրամ է, իսկ ՀՀ Կառավարության ներդրումը կազմում է 39 միլիոն 607 հազար դրամ։
Այժմ անդրադառնամ Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներին։ Արդեն ավարտվել են 4 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները, որը իմ կարծիքով ամենակարևոր աշխատանքներից էր մեր բնակիչների տեղաշարժի հարմարավետության տեսանկյունից։ Բանավան թաղամասում կատարվել են 2 բազմաբնակարան շենքերի ասֆալտապատման աշխատանքներ, որոնց որակը՝ չի համապատասխանել ասֆալտապատման նորմերին, այդ իսկ պատճառով նշված բակերի ասֆալտապատման աշխատանքները չեմ ընդունել, կընդունեմ միայն առկա թերացումները վերացնելուց հետո։
Ուզում եմ հիասթափեցնել բամբասանքնրով nL մտացածին շահարկումներով զբաղվողներին, քանի որ Վարդենիս համայնքում իմ օրոք չի եղել շինարարություն, որը ընդունեմ առանց համապատասխան որակի և ըստ պահանջված նորմերի։
Քանի որ դեռևս ՀՀ Կառավարության բնապահպանական մասհանումների ոչ բոլոր ծրագրերն են ավարտված, այդ պատճառով նշված ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն կներկայացնեմ հաջորդ ավագանու նիստի ժամանակ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Կառավարությանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կ. Սարգսյանին՝ նման մեծածավալ ծրագրերի իրականացման եւ աջակցության համար։
2024թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին նշանակված ավագանու հերթական նիստը համարեց բացված: Նիստին ներկա են համայնքի ավագանու 27 անդամներից 23-ը: Քվորումն ապահովված է: Նիստը իրավազոր է:
Համայնքի ղեկավարը ներկայացրեց նիստի օրակարգը՝ բաղկացած 18 հարցից:
Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգում ընդգրկված հարցերը՝ ըստ հերթականության:
Համայնքի ղեկավարը իր խոսքում նշեց, որ անհրաժեշտւթյունից ելնելով օրակարգում կատարել փոփոխություն և ընդգրկել ևս մեկ հարց, որը վերաբերվում է Արփունք բնակավայրի կրթահամալիրի կառուցմանը: Քանի որ կրթահամալիրի կառուցման ժամկետները սեղմ են, ուստի անհրաժեշտ համարեց ավելացնել օրակարգում:
Առաջարկեց հաստատել օրակարգը՝ բաղկացած 19 հարցից և հայտարարեց քվեարկություն:
Քվեարկության արդյունքում 22 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
Քվեարկությունից հետո նիստերի դահլիճից դուրս է եկել ավագանու անդամ Արմինե Աղաջանյանը և չի մասնակցել մնացած հարցերի քննարկմանը: