Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու 25 մարտի 2025 թվականի N 54-Ա որոշումը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիաի նախագահի գրությունը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 05-065-0039-0009, սեփականության իրավունքի վկայական՝ 14052021-05-0060) Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոց 5-րդ նրբանցք 13 հասցեի 0․10286 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 235․18 քմ ուսուցչի տունը 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: