Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 72
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

   Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝.

 

1.Անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին ,սոցիալական հատուկ արտոնություններ՝ 10,07,01 գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 400,0 հազ.դրամ, այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4819  տնեսագիտական դասակարգման հոդվածին,համայնքների միությանը անդամակցելու անդամավճար վճարելու համար:

 2. Վարդենիս քաղաքի <Բանավան>  մակապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործարկման հետ կապված թույլատրել համայնքի ղեկավարին, նշված մանկապարտեզի     գործունեությունը ապահովելու նպատակով,համայնքի վարչական բյուջեի 01.06.01./ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/գործառնական դասակարգմաՆ 4251 տնտեսագիտական   դասակարգման հոդվածից պակասեցնել 13 200,0 հազար դրամ այն ավելացնելով 09.01.01 /նախադպրոցական տարրական ընդհանուր կրթություն/գործառնական դասակարգման                  4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ 2024 թվականի Վարդենիս համայնքի բյուջեում ՀՀ համայնքների միության անդամակցության համար բյուջեի համապատասխան տողում գումար նախատեսված չէր, այդ իսկ  պատճառով վերոնշյալ ծախսը կատարելու նպատակով առաջարկեց տալ թույլտվություն՝ բյուջեում փոփոխություն կատարելու համար:

Երկրորդ կետով՝ ինչպես արդեն հայտնի է, ի ուրախություն մեզ ու մեր համայնքի, ցանկանում եմ նշել, որ Վարդենիս քաղաքի <<Բանավան>> նորակառույց մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը մոտ ժամանակներս կհանձնվի շահագործման, կգործարկվի, որի հետ կապված առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ նշված մանկապարտեզի գործունեությունն ապահովելու նպատակով համայնքի վարչական բյուջեի 01.06.01 ընդհանուր բնույթի այլ ծառայություններ / գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 13 միլիոն 200 հազար ՀՀ դրամ, այն ավելացնելով 09.01.01    / նախադպրոցական տարրական ընդհանուր կրթություն/ գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին:

 ՀԱրցով հանդես եկավ ավագաբու անդամ Հայկ  Երանոսյանը թե արդյո՞ք ՀՀ համայնքների միության անդամակցության գումարը փոխանցվելու է միայն 2024 թվայկանի համար թե նախորդ տարիների համար ևս, որին ի պատասխան համայնքի ղեկավարը հայտնեց, որ 2024 թվականի համար և դեռ միայն առաջին մասը, մնացածը կփոխանցվի տավա վերջին, եթե հարց հառաջանա 2022 և 2023 թվականների համար կնախատեսի մյուս նիստով և կփոխանցվի ՀՀ համայնքների միությանը:

Առաջարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner