Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ 2024 թվականի Վարդենիս համայնքի բյուջեում ՀՀ համայնքների միության անդամակցության համար բյուջեի համապատասխան տողում գումար նախատեսված չէր, այդ իսկ պատճառով վերոնշյալ ծախսը կատարելու նպատակով առաջարկեց տալ թույլտվություն՝ բյուջեում փոփոխություն կատարելու համար:
Երկրորդ կետով՝ ինչպես արդեն հայտնի է, ի ուրախություն մեզ ու մեր համայնքի, ցանկանում եմ նշել, որ Վարդենիս քաղաքի <<Բանավան>> նորակառույց մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը մոտ ժամանակներս կհանձնվի շահագործման, կգործարկվի, որի հետ կապված առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ նշված մանկապարտեզի գործունեությունն ապահովելու նպատակով համայնքի վարչական բյուջեի 01.06.01 ընդհանուր բնույթի այլ ծառայություններ / գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 13 միլիոն 200 հազար ՀՀ դրամ, այն ավելացնելով 09.01.01 / նախադպրոցական տարրական ընդհանուր կրթություն/ գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին:
ՀԱրցով հանդես եկավ ավագաբու անդամ Հայկ Երանոսյանը թե արդյո՞ք ՀՀ համայնքների միության անդամակցության գումարը փոխանցվելու է միայն 2024 թվայկանի համար թե նախորդ տարիների համար ևս, որին ի պատասխան համայնքի ղեկավարը հայտնեց, որ 2024 թվականի համար և դեռ միայն առաջին մասը, մնացածը կփոխանցվի տավա վերջին, եթե հարց հառաջանա 2022 և 2023 թվականների համար կնախատեսի մյուս նիստով և կփոխանցվի ՀՀ համայնքների միությանը:
Առաջարկություններ և առաջարկություններ չեղան: Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|