Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թ-ի N 1328-Ն որոշմամբ, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Սարգիս Սամսոնի Լալայանի դիմումը (ծնված 30.11․1957թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,20353 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի 4-րդ փողոց, 1-ին փակուղիի 05-014-0010-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ավազան բնակավայրի 4-րդ փողոց, 1-ին փակուղի 2/1 հասցե:
2. Սեփականատեր՝ Սարգիս Սամսոնի Լալայանին (ծնված՝ 30.11․1957թ) պատկանող Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի 4-րդ փողոց, 1-ին փակուղի 2/1 հասցեում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 102.20 քմ և 32.70 քմ, անասնաշենք՝ 98.60 քմ, խորդանոց՝ 14.0 քմ, 1999 թվականին կառուցված ծածկ՝ 27.50 քմ ճանաչել օրինական, որպես նրա սեփականություն:
3. Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող 05-014-0010-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.20353 հա հողամասից 0,1 հա հողամասը համաձայն ՀՀ կառավարության 13 նոյեմբերի 2008 թ․-ի N 1328-Ն որոշման պահանջների՝ ճանաչել նրա սեփականություն:
4. Ավել օգտագործվող 0,10353 հա հողամասը համաձայն ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքի պահանջների՝ հողամասի կադաստրային արժեքով (20-րդ գոտի, 92,4 ՀՀ դրամ) 92,4 x 1035,3 = 95665 դրամ, օտարել փաստացի օգտագործողին՝ Սարգիս Սամսոնի Լալայանին (հողամասի օտարում՝ հ/հ 900155101679):
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։