Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Պարաքսյա Թովմասյանի դիմումը ` որոշում եմ.
1. Պարաքսյա Ռոբերտի Թովմասյանին Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցի 8 շենք, 28 բացվածքում (ծածկագիր 05-005-0170-0001-001-028), գոյություն ունեցող բացվածքում պատշգամբի վերակառուցման տրված՝ 18.04.2024 թվականի թիվ 11 շինարարության թույլատվության ժամկետը երկարացնել 3 ամսով՝ ավարտական ակտ ստանալու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: