Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Ռիտա Ասլանի Պետրոսյանի դիմումը (ծնված՝ 15.05.1957թ.), 18.04.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր` ժառանգական գործ՝96, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,45233 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1.Լիպարիտ Հմայակի Մայիլյանի ժառանգորդներ՝ Ռիտա Ասլանի Պետրոսյանին (ծնված՝ 15.05.1957թ.) և Սուսան Լիպարիտի Մայիլյանին (ծնված՝ 25.11.1990թ.) պատկանող Սոթք բնակավայր, 2-րդ փողոց 18 հասցեում գտնվող հողամասում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 18,80քմ, 19,00քմ և 85,50քմ, խորդանոց 1,6՝ 9,60քմ, 12,00քմ և 15,70քմ, անասնաշենք՝ 14,50քմ և 62,50քմ, խոհանոց՝ 8,50քմ և 28,20քմ, պարիսպ՝ 45,60քմ և 14,90քմ ճանաչել օրինական, որպես Ռիտա Ասլանի Պետրոսյանի և Սուսան Լիպարիտի Մայիլյանի սեփականություն:
2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Սոթք բնակավայր, 2-րդ փողոց 18 հասցեի (ծածկագիր՝ 05-080-0015-0014) 0,45233 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: