Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ աշխատակազմի քարտուղարին հանձնելով խմակցությունների կանոնադրությունները։ Թեկնածուների ելույթների համար առաջարկվեց 15 րոպե ժամանակ և երեք րոպե թեկնածուներին հարցեր ուղղելու համար։ Մելանյա Եփրեմյանը խմբակցություններին առաջարկեց արաջադրել իրենց թեկնածուներին։ Վարման կարգով հանդես եկավ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ <<Միասնական Վարդենիս>> խմբակցությունը սեփական թեկնածու չի առաջադրելու, <<Ահարոն Խաչատրյան դաշինքի>> հետ ունի ստորագրված համագործակցության հուշագիր և առաջնորդվելով այդ հուշագրով պաշտպանելու է <<Ահարոն Խաչատրյան դաշինքի>> կողմից առաջադրված թեկնածուին։ Ելույթվ հանդես եկավ <<Ահարոն Խաչատրյան դաշինքի>> ավագանու անդամ Արման Մաթևոսյանը և հայտարարեց, որ <<Ահարոն Խաչատրյան դաշինքը>> որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը։ Ելույթով հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը և հայտարարեց, որ <<Քաղաքացիական պայմանագիր խմբակցության>> կողմից թեկնածու չեն առաջադրում։ Ելույթի համար խոսք տրվեց համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Խաչատրյանին։ Իր Խոսքում Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին և համոզմունք հայտնեց, որ յուաքանչյուր քաղաքացու հոգսն ու խնդիրը համարելու է իրենը և բոլոր քայլերն ուղղված են լինելու ի շահ Վարդենիսի։ Ելույթվ հանդես եկավ Մելանյա Եփրեմյանը հայտարարելով, որ կա համայնքի ղեկավարի մեկ թեկնածու և ներկայացրեց քվեարկության կարգը։ Հայտարարվեց քվեարկություն։ 14 կողմ 13 դեմ ձայների հարաբերակցությամբ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։
|