Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) 142․2 հոդվածի 3-րդ կետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է

1․ Վարդենիս համայնքի ղեկավար ընտրել  Ահարոն Խաչատրյանին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ աշխատակազմի քարտուղարին հանձնելով խմակցությունների կանոնադրությունները։ Թեկնածուների ելույթների համար առաջարկվեց 15 րոպե ժամանակ և երեք րոպե թեկնածուներին հարցեր ուղղելու համար։ Մելանյա Եփրեմյանը խմբակցություններին առաջարկեց արաջադրել իրենց թեկնածուներին։ Վարման կարգով հանդես եկավ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ <<Միասնական Վարդենիս>> խմբակցությունը սեփական թեկնածու չի առաջադրելու, <<Ահարոն Խաչատրյան դաշինքի>> հետ ունի ստորագրված համագործակցության հուշագիր և առաջնորդվելով այդ հուշագրով պաշտպանելու է <<Ահարոն Խաչատրյան դաշինքի>> կողմից առաջադրված թեկնածուին։ Ելույթվ հանդես եկավ <<Ահարոն Խաչատրյան դաշինքի>> ավագանու անդամ Արման Մաթևոսյանը և հայտարարեց, որ <<Ահարոն Խաչատրյան դաշինքը>> որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը։ Ելույթով հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամ  Նաիրա Մանուչարյանը և հայտարարեց, որ <<Քաղաքացիական պայմանագիր խմբակցության>> կողմից թեկնածու չեն առաջադրում։ Ելույթի համար խոսք տրվեց համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Խաչատրյանին։ Իր Խոսքում Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին և համոզմունք հայտնեց, որ յուաքանչյուր քաղաքացու հոգսն ու խնդիրը համարելու է իրենը և բոլոր քայլերն ուղղված են լինելու ի շահ Վարդենիսի։
Ելույթվ հանդես եկավ Մելանյա Եփրեմյանը հայտարարելով, որ կա համայնքի ղեկավարի մեկ թեկնածու և ներկայացրեց քվեարկության կարգը։ Հայտարարվեց քվեարկություն։ 14 կողմ 13 դեմ ձայների հարաբերակցությամբ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner