|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 դեկտեմբերի 2013 թվականի N 88-Ն |
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով` <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ կետով, 32-րդ հոդվածի 5-րդ կետով, << Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.1. Հաստատել Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի: 2. Հաստատել Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 3. Հաստատել Վարդենիսի քաղաքային համայնքի համայնքային բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: 5. 2014 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Վարդենիսի քաղաքային համայնքի ավագանու 2012թ դեկտեմբերի 27 -ի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 92-Ն որոշումը: |
Կողմ -13 ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԼՈՅԱՆ ԳԵՂԱՄ ԽՉԵՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՏՈՄ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԼՈԴՅԱ ԽԼՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|