2022 թվականի նոյեմբերի 30-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 23-ը, բացակայում էին <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Արամ Մելքոնյանը, <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Մելանյա Եփրեմյանը և <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: Նիստը իրավազոր է: Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ՝ Աշոտ Բարսեղյանը, համայնքի ղեկավարի օգնական՝ Ալիկ Եղիազարյանը, վարչական ղեկավարները և հրավիրված այլ անձինք։ Նիստի օրակարգը բաղկացած էր 18 հարցից: Զեկույցով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը: Օրակարգը հաստատելու համար հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգը հաստատվեց 18 հարցով:
|