Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 65-րդ և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածների դրույթներով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 23.02.2024 թվականի N 02//1590-2024 գրությունը, Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի N 78-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 05-051-0034-0017 ծածկագրով 0,14513 հա հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ առկա 332.4 քմ մակերեսով հողամասում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շինությունը սպասարկելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: