Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և <<Տիգրիս>> ՍՊԸ-ի եզրակացությունը հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին`
1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի 21-րդ փողոց 4/2 հասցեի (ծածկագիր 05-043-0029-0034, սեփականության իրավունքի վկայական N 02122024-05-0027) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0,07805հա հողամասը և 474քմ քանդված շինությունը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
2. Մեկնարկային գինը սահմանել համաձայն գնահատման՝ 320000(երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։