Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>> 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինության ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>> 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 2/Փ-126 եզրակացությունը և Սուրեն Սեդրակի Խաչատրյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված Սուրեն Սեդրակի Խաչատրյանի սեփականություն հանդիսացող (Սեփականության իրավունքի վկայականներ N23052022-05-0017) 0,2հա <<գյուղատնտեսական նշանակության>> այլ հողատեսքի նշանակությունը <<բնակավայրի>> հասարակական կառուցապատման նշանակության փոխադրելու՝ ավտոլվացման կետ կառուցելու համար: |