Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 507-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2025 թվականի N 507-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑԻ 05-005-0236-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.15366 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Գևորգ Վարուժանի Քալոյանի դիմումը (ծնված 15.07.1989թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տան սպասարկման 0.15366 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.

 

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոց, 9-րդ նրբանցքի 05-005-0236-0005 կադաստրային ծածկագրով գույքին տրամադրել Վարդենիս, Գայի փողոց, 9-րդ նրբանցք, 8 բնակելի տուն:

2. Վարուժան Վանուշի Քալոյանին (ծնված 12.11.1956 թ), Արմենուհի Հայրիկի Բարսեղյանին (ծնված 04.02.1958 թ), Գոհար Վարուժանի Քալոյանին (ծնված 29.01.1983 թ), Գարեգին Վարուժանի Քալոյանին (ծնված 25.02.1984 թ) և Գևորգ Վարուժանի Քալոյանին (ծնված 15.07.1989թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոց, 9-րդ նրբանցք, 8 հասցեի 05-005-0236-0005 ծածկագրով հողամասում 1991 թվականին կառուցված նկուղ՝ 63,30 քմ, բնակելի տուն՝ 151,40 քմ և աստիճանահարթակ՝ 3,70 քմ, ճանաչել օրինական, որպես նրանց սեփականություն:

3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող բնակելի տան սպասարկման 0,15366 հա հողամասը համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների գտնվում է սեփականատերերին հատկացված 0,15 հա տնամերձ հողամասի 20%-ի սահմաններում՝ ճանաչվում Վարուժան Վանուշի Քալոյանի, Արմենուհի Հայրիկի Բարսեղյանի, Գոհար Վարուժանի Քալոյանի, Գարեգին Վարուժանի Քալոյանի և Գևորգ Վարուժանի Քալոյանի սեփականություն:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner