Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով զիջել 37032/երեսունյոթ հազար երեսուներկու/ ՀՀ դրամ ապառքի գումարը: Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ քաղաքացին հանդիսանում է 44-օրյա պատերազմի մասնակից, հաշմանդամություն է ձեռք բերել 44- օչյա պատերազմի ընթացքում և վերոնշյալ ավտոմեքենան հանդիսանում է միակ եկամուտի աղբյուրը և խնդրում ենք զիջել ապառքը, որպեսզի կարողանա շահագործել ավտոմեքենան: Առարկություններ և առաջարկություններ չեղան: Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց: Քվեարկությանը չի մասնակցել ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը, քանի որ բացակայում էր նիստերի դահլիճից:
|