Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ փոփոխություն կատարվել է միայն մանկապարտեզների հաստիքացուցակներում, որտեղ ավելացել է միայն ֆիզ հրահանգիչ և երաժշտության դասատու հաստիքները, որը օրենքի պարտադիր պահանջ է լիցենզիա ստանալու համար։ Ելույթ ունեցավ ավագանու անդամ Համլետ Բազոյանը, նշելով, որ անհրաժեշտ է խոհարարի և խոհարարի օգնականի հաստիքների 0,6 միավորը դարձնել 1, որին ի պատասխան Կարեն Մկրտչյանը հայտնեց, որ համաձայն նախարարի հրամանի ըստ մանկապարտեզների խմբերի տրամադրվում են հաստիքային միավորները, բացառությամբ այն դեպքերի երբ հիմնադրի կողմից լրացուցիչ հաստիք է տրամադրվում։ Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը նշելով խմբերի նույն քանակն ունեցող Ծովակի և Կարճաղբյուրի մանկապարտեզների հաստիքների և դրույքաչափերի տարբերությունների մասին, որին ի պատասխան ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան գրիգորյանը նշեց, որ հաստիքացուցակներում խոշորացումից հետո որևէ փոփոխություն չի կատարվել և դրանք բոլորը նախկին համայնքներից ստացած տվյալներ են։ Ավագանու անդամ Կարեն Մկրտչյանը նշեց, որ Կարճաղբյուրի մանկապարտեզի տնօրենը կարող է դիմել համայնքի ղեկավարին նշված հարցը ավագանու նիստին ներկայացնելու նպատակով։ Համայնքի ղեկավարը նշեց, որ աշխատավարձի բարձրացման դեպքում հաշվի կառնվեն նաև մանկապարտեզները
քվեարկության արդյունքում 17 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|