Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն, ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-Ի 20.05.2024 թվականի ինքնակամ իրականացված շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Սերոժ Վալոդի Դալլաքյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,0801 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի 05-014-0015-0010 կադաստրային ծածկագրով 0,0801 հա հողամասին տրամադրել Ավազան բնակավայր, փողոց, 15/1 հասցե:
2. Վարդենիս համայնքի, Ավազան բնակավայրի փողոց, 15/1 հասցեում Սերոժ Վալոդի Դալլաքյանի կողմից 1992 թվականին ինքնակամ կառուցված պահեստ՝ 262,93քմ (ներքին մակերես 222,40քմ), պարիսպ՝ 4,70քմ և սպասարկման համար նախատեսված 0,0801 հա հողամասը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023VZFPBC) ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: