Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 134
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 134
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

 Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1․ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Սեսմանուկյան 3 հասցեի շենքի կողային հատվածից Չարենցի 50/1 հասցեում գտնվող մանկապարտեզ  տանող 200 մ2  ճանապարհային հատվածի կառուցման համար համայնքի ֆոնդային բյուջեի 1․6․1 գործառնական դասակարգման ծրագրի 5112 տնտեսակգիտական հոդվածից թույլատրել կատարելու 3 000 000(երեք միլիոն) դրամի շինարարական աշխատանքներ։

2․Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 120-Ա որոշման 2-րդ կետը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(119.86 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ ինչպես գիտենք բանանվանի մանկապարտեզի հարակից տարածքի շենքերի բակերում սուբվենցիոն ծրագրերով իրականացվում է ասֆալտապատում: Դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհը՝ շուրջ 200 քմ հատված մնում է ոչ ասֆալտապատ, ուստի ասֆալատապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է թույլատրել բյուջեում կատարել համապատասխան փոփոխություն՝ երեք միլիոն դրամ տրամադրել նշված շինարարական աշխատանքները կատարելու նպատակով:

Երկրորդ կետի վերաբերյալ առաջարկեց ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 120-Ա որոշման 2-րդ կետը, քանի որ առաջին դասարան հաճախող երեխաների համար անհրաժեշտ էր ձեռք բերել պայուսակներ և գրենական պիտույքներ, սակայն իմ աջակցությամբ  տրամադրվել է գումար, ուստի անհրաժեշտություն չի առաջացել պահուստային ֆոնդից հատկացված երեք միլիոն հարյուր հիսուն հազար դրամը նշված նպատակով ծախսելու: Համայնքի ղեկավարը նշեց, որ գնումը կատարվել է իր անձնական միջոցներով և բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել: Ավագանու անդամները շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner