Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 4-րդ կետերով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Վարդենիս համայնքի ավագանու 2022թ․ նոյեմբերի 30-ի ՙՙՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28 ՄԱՐՏԻ 2022Թ. ՙՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 127-Ա որոշման 1․1 20) կետում կատարել փոոփոխություն՝
1. Կանոնադրության 3-րդ կետը վերաձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝ <<3. Հաստատության գտնվելու վայրն է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Վարդենիս համայնք Ծովակ բնակավայր 1-ին փողոց 22>> :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|