Ղեկավարվելով ՀՀ կառավարության 19 հունվարի 2006 թվականի N 133-Ն որոշմամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-007-0124-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,0400 հա արոտավայրը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի 05-007-0124-0001 ծածկագրով 0,0400 հա գյուղատնտեսական արոտավայրը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: