Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Ժորա Մարտիրոսյանի դիմումը որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Ազատ բնակավայրի 1-ին փողոց 14/1 հասցեի անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 21082017-05-0020 հաստատված 21.08.2017թ համաձայն կից հատակագծի բաժանել և բաժանվող 0,03638 հա անշարժ գույքին տրամադրել Ազատ բնակավայրի 1-ին փողոց 3/1 հասցե, 0.03712 հա անշարժ գույքին տրամադրել Ազատ բնակավայրի 1-ին փողոց 3/2 հասցե:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: