Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝2025 թվականի փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի անդեզիտաբազալտային օգտակար հանածոների հանքավայրի շահագործման նախագծի և նախնական գնահատման հայտի վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակից բնակիչները տվել են իրենց համաձայնությունը։
Համայնքի ղեկավարը նշեց, որ այժմ անհրաժեշտ է տալ Ձեր նախնական համաձայնությունը՝ Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի անդեզիտաբազալտային օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար նախատեսվող գործունեության իրականացնելու վերաբերյալ, որը հետագայում հանքավայրի շահագործման դեպքում կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և Ակունք բնակավայրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը նշելով, որ հանքավայրի շահագործումը կարող է վնաս հասցնել բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության մասով, քանի որ տվյալ հատվածում զբաղվում են մեղվապահությամբ: Եվ հաշվի առնելով վերոնշյալը հայտարսարվեց, որ խմբակցությունը հարցին կքվեարկի ձենպահ։
Համայնքի ղեկավարը նշեց, որ սա դեռ նախնական համաձայնություն է, երկրորդ Ակունք բնակավայրում տեղի է ունեցել հանրային լսում, որի ընթացքում բնակիչները դրական են արձագանքել և տվել են իրենց համաձայնությունը, այն լուծելու է սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք առկա են տվյալ գյուղում, իսկ մնացածը կորոշեն գերատեսչությունները և նախատեսվում է ևս երկու հանրային լսում:
Համայնքի ղեկավարը հայտարարեց քվեարկություն:
Քվեարկության արդյունքում 10 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|