Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 109
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76, 77 և 94-րդ հոդվածներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 05-051-0108-0054  ծածկագրով 1,26881հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

2․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 05-051-0102-0006  ծածկագրով 5,39053հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

3․ Հաստատել վարձակալության տրամադրվող՝ 2-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, 4-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(442.86 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ Ծովակ բնակավայրի 05-051-0108-0054  ծածկագրով 1,26881հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի և 05-051-0102-0006  ծածկագրով 5,39053հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի  վարելահողերը նախկինում մշակել են, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ չկան կնքված պայմանագրեր։ Այժմ անհրաժեշտ է տալ Ձեր համաձայնությունը՝ նշված վարելահողերը տրամադրելու վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ տարեկան մեկնարկային գինը սահմանելով՝ 2-րդ կարգի վարելահողի 1հա-ի համար 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, 4-րդ կարգի վարելահողի 1հա-ի համար 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner