Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով, 210-րդ և 216-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետվով, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու 30 օգոստոսի 2024թ. N 110-Ա որոշումով և հիմք ընդունելով <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ի տնօրեն Հովակիմ Սիրեկանյանի գրությունը որոշում եմ.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանեվան բնակավայրի  05-083-0103-0025 ծածկագրով 0,21503 հա հողամասը անժամկետ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտով) տրամադել <<ԼՈՒԹ ՄԱՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 10 կվտ օդային ուղեգծի սպասարկման համար: 

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 05-083-0103-0025 ծածկագրով 0,21503 հա հողամասի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել՝ 7100 (յոթ հազար հարյուր ) ՀՀ դրամ:

 3. Վճարումը իրականացնել յուրաքանչուր եռամսյակ (եռամսակային գումարը կազմում է 1775 մեկհազար յոթհարյուր յոթանասունհինգ ՀՀ դրամ) ոչ ուշ քան եռամսյակի հաջորդ ամսվա քսանը, հետվյալ 900155131056 հաշվեհամարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner