Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 156
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 156
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի  245-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը  համայնքի ավագանին որոշում է

1. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Սուսաննա Սիրականյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 12017 /տասներկու հազար տասնյոթ/ դրամ ապառքը օրենքով սահմանված կարգով ամբողջովին զիջել՝ հաշվի առնելով, որ նշված անշարժ գույքը Ծովակ բնակավայրի գերեզմանոցը ընդլայնելու նպատակով հատկացվել է գերեզմանոցին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(417.02 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացնեց համայնքի ղեկավարը առաջարկելով, որ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Սուսաննա Սիրականյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված տասներկու հազար տասնյոթ դրամ ապառքը օրենքով սահմանված կարգով ամբողջովին զիջել՝ հաշվի առնելով, որ նշված անշարժ գույքը Ծովակ բնակավայրի գերեզմանոցը ընդլայնելու նպատակով հատկացվել է գերեզմանոցին:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner