Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ նախկինում Ծովակ համայնքի ավագանին 2021 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացրել համայնքային սեփականություն հանդիսացող 0,1705հա հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը Ծովակի պոլիկլինիկան սպասարկելու համար, սակայն փաստացի չափագրության ժամանակ պարզվել է, որ նշված հողամասի մի հատվածում գոյություն ունի մարզադաշտ, հաշվի առնելով այդ հանգամանքը նպատակահարմար չի 0,1705 հա հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Որոշումը չեղյալ համարելուց հետո կկատարվի գույքի բաժանում և նշված հողամասից կառանձնացվի մարզադաշտը և Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելու հարցը նորից կներկայացվի ավագանու քննարկմանը:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|