Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը՝ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: Հարցի շուրջ առաջարկությամբ հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը ով նշեց, որ պետք է մանկապարտեզների տնօրեններ աշխատավարձների մեջ պետք է դրվի տարբերություն՝ 4 և ավել խումբ ունեցող մանկապարտեզների տնօրենների աշխատավարձը դարձնել 160,000 ՀՀ դրամ, Ակունք, Մ Մասրիկ և Կարճաղբյուր բնակավայրերի մանկապարտեզներում կա 3խումբ, որոնց դեպքում աշխատավարձ սահմանել 150,000 ՀՀ դրամ, Ծովակ բնակավայրի մանկապարտեզում գործում է 2 խումբ , տնօրենի աշխատավարձը դարձնել 137 000 ՀՀ դրամ, մնացած մանկապարտեզներում որտեղ կա մեկ խումբ աշխատավարձը դարձնել 127,000 ՀՀ դրամ : Վարդենիսի Կոմունալ տնտեսություն և բարեկարգում ՀՈԱԿ-ում առաջարկվեց կատարել հետևյալ փոփոխությունները, տնօրենի աշխատավարձը բարձրացնել 15%-ով, գլխավոր հաշվապահի և աշխատանքի կազմակերպիչների աշխատավարձը բարձրացնել 10%-ով: Վարդենիսի թիվ 1 Մեդ-ի տնօրենի աշխատավարձը որոշվեց դարձնել 150 000 ՀՀ դրամ, Վարդենիսի թիվ 2 Մեդ-ի տնօրենի աշխատավարձը դարձնել 140 000 ՀՀ դրամ, մարզադպրոցների տնօրենների աշխատավարձը դարձնել ևս 150 000 ՀՀ դրամ, Մշակույթի պալատի տնօրենի աշխատավարձը դարձնել 140 000 ՀՀ դրամ: Հարցի քննարկման ընթացքում նիստերի դահլիճից դուրս էր եկել <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Խչեյան Ռաֆայել: Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված:
|