Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 5
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. 

1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ և բյուջետային հիմնարկների հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների /կցվում են/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(110.18 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը՝ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ: Հարցի շուրջ առաջարկությամբ հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը ով նշեց, որ պետք է մանկապարտեզների տնօրեններ աշխատավարձների մեջ  պետք է դրվի տարբերություն՝ 4 և ավել խումբ ունեցող մանկապարտեզների տնօրենների աշխատավարձը դարձնել 160,000 ՀՀ դրամ, Ակունք, Մ Մասրիկ և Կարճաղբյուր բնակավայրերի մանկապարտեզներում կա 3խումբ, որոնց դեպքում աշխատավարձ սահմանել 150,000 ՀՀ դրամ, Ծովակ բնակավայրի մանկապարտեզում գործում է 2 խումբ , տնօրենի աշխատավարձը դարձնել 137 000 ՀՀ դրամ, մնացած մանկապարտեզներում որտեղ կա մեկ խումբ աշխատավարձը դարձնել 127,000 ՀՀ դրամ : Վարդենիսի Կոմունալ տնտեսություն և բարեկարգում ՀՈԱԿ-ում առաջարկվեց կատարել հետևյալ փոփոխությունները, տնօրենի աշխատավարձը բարձրացնել 15%-ով, գլխավոր հաշվապահի և աշխատանքի կազմակերպիչների աշխատավարձը բարձրացնել 10%-ով: Վարդենիսի թիվ 1 Մեդ-ի տնօրենի աշխատավարձը որոշվեց դարձնել 150 000 ՀՀ դրամ, Վարդենիսի թիվ 2 Մեդ-ի տնօրենի աշխատավարձը դարձնել 140 000 ՀՀ դրամ, մարզադպրոցների տնօրենների աշխատավարձը դարձնել ևս 150 000 ՀՀ դրամ, Մշակույթի պալատի տնօրենի աշխատավարձը դարձնել 140 000 ՀՀ դրամ: Հարցի քննարկման  ընթացքում նիստերի դահլիճից դուրս էր եկել <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Խչեյան Ռաֆայել: Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner