Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՄԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-023-0108-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ 4.47022 ՀԱ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 7 հուլիսի 2005 թվականի  N 1053-Ն որոշումը՝ որոշում եմ.

1.Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի 05-023-0108-0001  ծածկագրով 2.72271 հա գյուղատնտեսական  վարելահողը  ճանաչել որպես Վարդենիս  համայնքի սեփականություն:

2.Վարդենիս  համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված 05-023-0108-0001  ծածկագրով 2.01751 հա գյուղատնտեսական  այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս  համայնքի սեփականություն և հողի գործառնական նշանակությունը՝ այլ հողերը, փոխադրել  ավելի բարձրարժեք հողատեսքի՝  վարելահող գործառնական նշանակության :

3. Սույն որոշման 1-ին, 2-րդ կետերով նշված հողամասերը միավորել որպես անշարժ գույքի միավոր և ներկայացնել պետական գրանցման սույն որոշմանը կից հատակագծին համապատասխան: 

4.Կատարել իրավունքի պետական գրանցում:

5.Սույն որոշումը ուժի մեջ է ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner