ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանս, ուսումնասիրելով ՀՀ Գեղարքունիքի մարզային դատախազության՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի գրությունը և դրան կից ներկայացված նյութերը՝ Գուրգեն Կազմիկի Հակոբյանի վերաբերյալ, մասնավորապես՝ թիվ 31124723 քրեական վարույթի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի պահանջներով՝ որոշեցի.
1. Վերսկսել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթը վերսկսելու մասին որոշման վերաբերյալ ծանուցել վարչական վարույթի մասնակցին՝ Գուրգեն Հակոբյանին:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: