Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 22-րդ կետի պահանջներով հիմք ընդունելով Նորակերտ բնակավայրի վարչական ղեկավարի 20.06.2022թ. գրությունը և Նորակերտ համայնքում կայացված հանրային լսումների արդյունքները՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 05-069-0008-0011 ծածկագրով 170քմ տարածքը՝ թույլատրել կառուցել պուրակ և անվանակոչել 44 օրյա պատերազմում զոհված Արցախի Հանրապետության <<Մարտական ծառայության>> մեդալակիր Սամո Կարենի Ղազարյանի անվամբ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |