Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի հաջորդ հարցը։ Հարցի շուրջ առաջարկությամբ հանդես եկավ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության անդամ Աշոտ Խաչատրյանը, ով նշեց որ դիմումատուն զոհված զինծառայողի մայր է և առաջարկեց մայր գումարից ևս որոշակի մաս զիջել: Հարցի շուրջ առարկություններ և առաջարկություններ չեղան։ Հարցը դրվեց քվեարկության։ Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|