Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1 հունիսի 2006 թվականի N 1051-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-080-0032-0004 ծածկագրով 0,18469 հա և 05-080-0032-0007 ծածկագրով 0,19712 հա հողամասերը ներկա դրությամբ սեփականաշնորհված չեն` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0032-0004 կադաստրային ծածկագրով 0,18469 հա բնակավայրերի այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0032-0007 կադաստրային ծածկագրով 0,19712 հա բնակավայրերի այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Սույն որոշմամբ Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչված Սոթք բնակավայրի 05-080-0032-0004 ծածկագրով 0,18469 հա և 05-080-0032-0007 ծածկագրով 0,19712 հա հողամասերը միավորել, որպես անշարժ գույքի մեկ միավոր:
4. Միավորված 0,38181 հա հողամասին տրամադրել՝ Սոթք բնակավայր, 2-րդ փողոց, 8/3 հասցե:
5. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 2-րդ փողոց, 8/3 հասցեի 0,38181 հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:
6. Կատարել իրավունքի պետական գրանցում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: