Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
Համայնքի տարածքում 2014 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
հիմնական օբյեկտների համար`
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` 15000 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 30000 դրամ,
բբ) 501-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50000 դրամ,
բգ) 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 70000 դրամ.
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 3000 դրամ,
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 5000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` 3000 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 5000 դրամ:
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`
1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 5000 դրամ.
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 5000 դրամ:
5. Համայնքի տարածքում`
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 20 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
բ) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 100 000 դրամ.
գ) խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 20000 դրամ.
51 . Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար 50.000 դրամ:
6. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) առևտրի օբյեկտների համար` 25 000 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000 դրամ.
դ) խաղատների կազմակերպման համար` 500 000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000 դրամ:
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Վարդենիս քաղաքային համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0 դրամ:
8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1500 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3000 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար` 1000 դրամ.
դ) ծխախոտի արտաքին գովազդի համար` 4000 դրամ.
ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ:
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 դրամ:
10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 դրամ: 11. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) որոշման 4-րդ կետով սահմանված տեղական տուրքը գանձել նաև ամսական և կիսամյակային պարբերականությամբ.
2) որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված տեղական տուրքը գանձել նաև ամսական պարբերականությամբ։
12. Համայնքի տարածքում 2014 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ.
2) համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար յուրաքանչյուր մասնակցից՝ աճուրդի դրված ապրանքի մեկնարկային գնի 0.5 %-ի չափով բայց ոչ պակաս 1000 դրամը.
3)Մրցույթների մասնակցության համար `
ա.եթե գնման առարկայի գինը չի գերազանցում 1000000 դրամը 1000 դրամ,
բ. եթե գնման առարկայի գինը չի գերազանցում 90000000 դրամը 2000 դրամ,
գ.եթե գնման առարկայի գինը գերազանցում 90000000 դրամը 10000 դրամ
13. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2012 թ. դեկտեմբերի 27-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 91-Ն որոշումը։