|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հունվարի 2022 թվականի N 2-Ա |
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՈՒՄ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Ահարոն Խաչատրյան>> կուսկցությունների դաշինքի և <<Միասնական Վարդենիս>> կուսակցությունների դաշինքի ավագանիների մասնակցությամբ կայացած ավագանու նիստում առաջադրված և ընտրված թեկնածու Ահարոն Խաչատրյանի համար հաստատել Վարդենիս համայնքի ղեկավարի ստորև ներկայացված երդման տեքստը՝ <<Ստանձնելով Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ. Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին>>։ |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|