Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76, 77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի 05-008-0005-0047 ծածկագրով 0,4165հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի 05-008-0005-0048 ծածկագրով 1հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
3․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի 05-008-0212-0003 ծածկագրով 3.0325հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
4․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի 05-005-0401-0076 ծածկագրով 4.97952հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
5․ Հաստատել վարձակալության տրամադրվող 2-րդ կագի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
6.Հաստատել վարձակալության տրամադրվող 4-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |