Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 09․06․2005 թվականի N 947-Ն և 06․12․2018 թվականի N 1419-Ն որոշումներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի բնակարանային պայմանների հանձնաժողովի 22․11․2022 թվականի ուսումնասիրությունների արձանագրությունները համայնքի ավագանին որոշում է
1․ Վարդենիս համայնքի նախկին բնակիչ, զոհված զինծառայողի մայր Զենֆիրա Հրաչիկի Վարդանյանին
2․ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ, զոհված զինծառայողի հայր Ռոլանդ Սերյոժայի Ստեփանյանին
3․ Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի բնակչի, զոհված զինծառայողի կին Քնարիկ Ապրեսի Սիմոնյանին
որպես բնակարանի կարիքավորներ՝ վերցնել հաշվառման։