Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Սիմոն Ռոլանդի Սիմոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել` Սիմոն Ռոլանդի Սիմոնյանին Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր 4-րդ փողոց 1-ին նրբանցք 3/1 հասցեում կառուցել նոր բնակելի տուն:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: