Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի N 88 որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 2-32 եզրակացությունը և Դավիդ Վարդկեսի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 46 հասցեում գտնվող <<Կենցաղի տուն>> անշարժ գույքի նշանակությունը փոփոխել որպես <<բնակելի տուն>>, իսկ 0,02998 հա հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 46 հասցեի 05-044-0011-0008 ծածկագրով 0,02998 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ հողամասի կադաստրային արժեքը (18-րդ գոտի 1քմ 217,8 դրամ), որը կազմում է 65300 (վաթսունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, պետք է մուծվի համայնքային բյուջե (հաշվեհամար՝ - 900155101679):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: