Ղեկավարվելով ՀՀ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով՝ որոշում եմ.
1. 2025 թվականի հունվարի 22-ին ժամը 12:00-ին հայտարարել Հայաստանի Հանրապետության Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների մրցույթ.
1)Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-1):
2)Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-10):
3)Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-11):
4)Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի գնումների, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-6):
5)Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի գնումների, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-5):
2.Մրցույթի մասին հայտարարությամբ հանդես գալ զանգվածային տեղեկատվության միջոցով, ինչպես նաև http:/www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։