Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 մասի 21-րդ կետով և 41-րդ հոդվածի դրույթներով համայնքի ավագանին որոշում է.
1. Վարդենիս համայնքում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար վարձավճար սահմանել 0 դրամ:
2. Վարդենիս համայնքից դուրս գործող կազմակերպությունների համար «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող 450 տեղանոց դահլիճի ծառայությունների դիմաց գանձվող վարձավճարը սահմանել 50.000/հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Ծառայության մատուցման կազմակերպումը վերապահել Վարդենիս քաղաքի մշակույթի պալատի տնօրենին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։