Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 99
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 99
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովհիմք ընդունելով ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸհամայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի սեփականություն հանդիսացող կոմունալ ենթակառուցվածքները (սեփականության իրավունքի վկայական՝ թիվ 2295535 տրված 15.10.2010թ) նվիրել՝ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.92 Մբ)
(113.32 Կբ)
(365.84 Կբ)
(83.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի երրորդ հարցը: Համայնքի ղեկավարը նշեց որ տվյալ հարցը բացմիցս քննարկվել է և՛ համայնքի ավագանիների հետ, և՛ բնակչության հետ, երկու անգամ հանրային լսում է իրականացվել, արդյունքում դրական եզրակացության են եկել: Հարցի շուրջ ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը, ով ևս ներկա է եղել 27.06.2023 թ.-ին տեղի ունեցած հանրային լսմանը և ինքը ևս համամիտ է այն մտքի հետ, որ ճիշտ կլինի նվիրատվություն կատարել: Հարցի շուրջ այլ առաջարկություններ և առարկություններ չեղան: Հարցի քննարկման ընթացքում ավագանու նիստերի դահլիճից դուրս եկան <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Ռաֆայել Խչեյանը: Քվեարկության արդյունքում 23 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner