2024 թվականի մարտի 22-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 25-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ Պավլիկ Պողոսյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի օգնական Ա․ Եղիազաարյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Է․ Պետրոսյանը և այլ անձինք։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց կանանց՝ տոների կապակցությամբ։ Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգի հարցերը՝ ըստ հերթականության, այնուհետև օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|