Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով խոտհարքի վարձակալ Արսեն Սաֆարյանի և Ախպրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի միջև կնքված 02․12․2021թվականի պայմանագիրը N 42 և պայմանագրի 5-րդ գլխի 16-րդ կետի պահանջներով խոտհարքի վարձակալ Արսեն Սաֆարյանի դիմումը 13․01․2025թ․ վարձակալության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում եմ․
1․Խոտհարքի վարձակալ Արսեն Սաֆարյանի հետ կնքած 02․12․2021թ-ի պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս 3 տարի սկսած 02․12․2024թ-ին մինչև 02․12․2027թ․
2․Պայմանագրի հետ կապված գործառույթների կատարումը վերապահել աշխատակազմի Գյուղատնտեսության և Բնապահպանության բաժնին ․
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։