2024 թվականի հունիսի 20-ին ժամը 12:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 20-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը, Արմինե Աղաջանյանը, Սևակ Սիմոնյանը, <<Ահարոն Խաչատրյան խմբակցության>> ավագանու անդամներ Արման Մաթևոսյանը, Արուսյակ Ավետիսյանը և Սպարտակ Հովհանիսյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի օգնական Ա․ Եղիազաարյանը և այլ անձինք։ Համայնքի ղեկավարը ներկայացրեց օրակարգ, 1 հարցից այնուհետև օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|