Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում 2024 թվականի նոյեմբերի 26-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները՝ որոշում եմ․
1. Մրցույթում հաղթած Արտակ Քոչարյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի (ծածկագիր 05-089-0052-0071) 0,95156 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողի համար՝ 10 տարի ժամկետով՝ մինչև 26/11/2034 թվական։
2. Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը՝ ներկայացնելու պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։