Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 09․06․2005 թվականի N 947-Ն և 06․12․2018 թվականի N 1419-Ն որոշումներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի բնակարանային պայմանների հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 19-ի ուսումնասիրությունների արձանագրությունները համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչ, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված Գնել Գևորգի Գասպարյանի կին՝ Գոհար Ահարոնի Գրիգորյանին որպես բնակարանի կարիքավոր՝ վերցնել հաշվառման: |