Համայնքի ղեկավարը ներկայացրեց Վարդենիս համայնքի 2024թ. բյուջեի նախնական նախագիծը: Համայնքի ղեկավարը հայտարարեց, որ ավելի մանրամասն կներկայացնի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը: Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը ներկայացրեց բյուջեի նախագիծը իր դասակարգումներով:
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը հարց ուղղելով որ <<ԳեոՊրոմայնինգ Գոլդ>>-ը եկամուտների մասով 50 միլիոն դրամ է նախատեսել, բայց որքանով որ ինքը տեղյակ է, որ կա <<ԳեոՊրոմայնինգ Գոլդ>>-ի հետ կնքված պայմանագիր, ըստ որի յուրաքանչյուր տարի պետք է հատկացվեր երեք տարվա կտրվածքով 50 միլիոն դրամ, այս տարվա կտրվածքով հատկացվել է 25 միլիոն դրամ, արդյո՞ք չպետք է ներառվեր 75 միլիոն դրամ և ոչ թե 50 միլիոն դրամ: Ի պատասխան հարցին համայնքի ղեկավարը նշեց, որ <<ԳեոՊրոմայնինգ Գոլդ>> ընկերությունը ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվախություն և կազմվել է նոր ժամանակացույց, համաձայն որի ժամանակին և պատշաճ մինչև 2025 թվականի առաջին եռամսյակի ավարտ կկատարեն բոլոր փոխանցումները։ Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը հարց ուղղելով բյուջեում աշխատավարձի տարբերության մասին, որին ի պատասխան ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը նշեց, որ դա նախատեսված է աշխատավարձի բարձրացման համար։ Համայնքի ղեկավարը ևս նշեց, որ դեռ աշխատավարձի բարձրացում չի եղել բայց գումար է նախատեսվել։ Այլ հարցեր և առաջարկություններ չեղան, արդյունքում 14 կողմ 9 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|