Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով հատկացնել երկու հարյուր հազար դրամ: Ելույթով հանդես եկավ Ավագանու անդամ Մելանյա Եփրեմյանը նշելով, որ տարածքը բավականին մեծ է տարբեր կազմակերպություններ և ծնողներ որոշ չափով օժանդակել են և վճարել գումարը, սակայն դեռ կա երեք հարյուր հազար դրամ պարտք: Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանը՝ նշելով, որ ահռելի մեծ աշխատանք է կատարվում <<ԱՍՏՂԱՎԱՐԴ>> ՀԵԾՀԿ-ում և չենք կարող մերժել գումարի տրամադրումը: Ավագանու անդամ Մելանյա Եփրեմյանը նշեց, որ կենտրոնը ստեղծել է շուրջ 15 աշխատատեղ և կենտրոն հաճախում են ավելի քան 180 երեխաներ: Առաջարկությամբ հանդես եկավ ավագանու անդամ Արման Մաթևոսյանը, որ հաջորդ ամսվանից ավագանիները իրենց սեփական միջոցներից որոշակի չափով նվիրատվություն անեն <<ԱՍՏՂԱՎԱՐԴ>> ՀԵԾՀԿ-ին, որին միաձայն բոլորը: Համայնքի ղեկավարը առաջարկեց երեք հարյուր հազար դրամ տրամադրել <<ԱՍՏՂԱՎԱՐԴ>> ՀԵԾՀԿ-ին, առարկություններ չեղան, 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|